«Դու հիմա վարչապետ ես, թե բլոգեր, կպի գործերիդ». քաղաքացին` Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջի գրառոմներից մեկի տակ արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերից մեկի մեկնաբանությանը, որը գրել է.
«Դու հիմա վարչապետ ես, թե բլոգեր, կոմնորոշվի։ Ով մարտի դաշտում սահման է պահել նա էլ երկրի ու հողի արժեքը գիտի։ Կպի գործերիդ»։
Փաշինյանը պատասխանելով նրան գրում է. «Հարգելի Alex Gevorgyan, զարմացած չեմ Ձեր արձագանքից, որովհետեւ մեր իրականության մեջ շատ հաճախ գործը չգիտակցված, հայեցակարգային եւ վերլուծական հենարան ու պատմություն չունեցող շարժումն է: Նաեւ դա է պատճառը, որ շատերը վարկ են վերցնում ու չեն կարողանում սպասարկել, ու սպասարկել չկարողանալուց հետո են միայն հասկանում, որ պետք էր նախ բանաձեւել, մտածել, հասկանալ եւ հետո նոր որոշում կայացնել, շատերը ահռելի ֆիզիկական էներգիա են ծախսում «գործ», «աշխատանք» անվան ներքո, բայց դրա արդյունքում միայն աղքատանում են: Ինչ վերաբերվում է Ձեր անհարգալից տոնին, եթե դա Ձեզ օգնում է բարձրացնել Ձեր ինքնագնահատականը, պատրաստ եմ ծառայել նաեւ այդ նպատակին: Բայց լավ կլիներ Ձեր ինքնագնահատականը բարձրացնեիք Հայաստանում աշխատելով եւ Հայաստանի Հանրապետությանը հարկեր վճարելով: Եթե իրականության մեջ այդպես վարվում եք, շնորհակալ եմ»:

Նմանատիպ հոդվածներ
Առաջարկում են Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին. Չախոյան
Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս...
Վեճ և ծեծկռտուք Փաշինյանի ներկայությամբ. ArmLur
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը միմյանց հարված...
«Армяне всего мира, гуляют так красиво». Նիկոլ Փաշինյան
Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն, չունենանք խաղաղություն, չունենանք բարեկեց...
Լոս Անջելեսի հրդեհները դառնալու են երկար և բարդ խմորումների առիթ. Վիկտոր Մնացականյան
Լոս Անջելեսի հրդեհները դառնալու են երկար և բարդ խմորումների առիթ։ Կարծում եմ շատ ամերիկյան քաղաքական գործիչներ ու պաշտոն...