Նոր նախագիծ՝ հիփոթեքային տոկոսադրույքների փոխհատուցման ծրագրի փոխարեն
Հիփոթեքային տոկոսադրույքների փոխհատուցման ծրագրի փոխարեն մենք կհայտարարենք նոր ծրագիր՝ վերանորոգման ծրագիր, որը ձեռնտու կլինի կառուցապատողներին, քաղաքացիներին, պետությանը, որը ներդրումային առումով կունենա նվազագույն կամ գրեթե զրոյական մասնակցություն։ Այս մասին ասուլիսում հայտարարել է Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։
Նա հայտնել է, որ վերանորոգման ծրագրի էությունը թաղամասի զարգացման մեջ է։ Սկզբունքն այն է, որ կկառուցվեն տներ, որից հետո կքանդվեն դրանց հարակից հին շենքերը։ Նախ կիրականացվի փորձնական ծրագիր:
«Առավել ամբողջական տեղեկատվություն այս ծրագրի մասին կներկայացնենք առաջիկայում»,- պարզաբանել է Վարդանյանը։
Նա նշել է, որ Հայաստանում կա 19 հազար բազմաբնակարան շենք, որոնցից ավելի քան 60 տոկոսը կառուցվել է մինչև 1980 թվականը՝ խորհրդային չափանիշներով, հնացած է և չի համապատասխանում ժամանակակից չափանիշներին։
«19 հազար բազմաբնակարան շենքերի 23%-ը պանելային շենքեր են։ Այս գործոնը մեծ ավերածությունների հանգեցրեց Սպիտակի երկրաշարժի ժամանակ»,- հավելել է պաշտոնյան։
Նմանատիպ հոդվածներ
Տրանսպորտի սակագինը չի դառնում 300 դրամ, այն միջինում լինելու է 150.5 դրամ. Արմեն Գալջյան
Երկար, բայց կարևոր: Տրանսպորտի սակագինը չի դառնում 300 դրամ, այն միջինում լինելու է 150.5 դրամ: Այս մասին հայտնում...
Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք կատարել Մախաչկալայում
Մոսկվայից Երևան թռչող «Աերոֆլոտ» ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում: Այս մասին հայտնում են տեղի լրատվամի...
Ի՞նչ եղանակներով կարելի է վճարել միասնական տոմսային համակարգով
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել միասնական տոմսային համակարգի վճարման եղանակին։Նշվել է,...
Փոխելու ենք զnրակnչի ձևը և բովանդակությունը. Սուրեն Պապիկյան
Մենք ամեն տարի զորակոչից առաջ փոփոխություններ ենք կատարում կառավարության տարբեր որոշումներով, որոնք էապես փոխում են մեր...