Նեթանյահուն կարող է վերջին պահին խափանել Գազայի հրադադարի համաձայնագիրը. փորձագետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է վերջին պահին խափանել Գազայի հրադադարի համաձայնագիրը՝ նոր պայմաններ դնելով, թեև բանակցությունների ներկա փուլն ընթանում է ավելի դրական մթնոլորտում, քան նախկինում էր։ ТАСС-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Եգիպտոսի քաղաքական և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի «Ալ-Ահրամ» քաղաքական դիտորդ Բաշիր Աբդել Ֆաթթահը։
«Բանակցությունների ներկա փուլն ընթանում է մի փոքր այլ կերպ և ավելի դրական, քան նախորդները, բայց ինձ թվում է, որ համաձայնության հասնելը հակասում է Նեթանյահուի իրական նպատակներին: Կարծում եմ, որ գործարք կնքելուց անմիջապես առաջ նա առաջ կքաշի նոր պայմաններ, որոնք դժվար կլինի իրականացնել ՀԱՄԱՍ-ի համար, և մյուս կողմին կմեղադրի այն բանի համար, որ համաձայնություն երբեք չի կայացել»,- կարծում է Աբդել Ֆաթթահը։ Նա համոզված է, որ Իսրայելի վարչապետը «չի համաձայնի Գազայում կրակի ամբողջական դադարեցմանը և այնտեղից ռազմական ուժերի դուրսբերմանը», և հետևաբար կարող է «վերջին պահին ՀԱՄԱՍ–ին մեղադրել այն համաձայնությունը խաթարելու մեջ, որին ինքը, իբր, պատրաստ է եղել»։
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել է Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների...
Հանձնարարվել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթ...
Ռոբերտ Քոչարյանը՝ ավտովթարից մահացած ԱԺ պատգամավորի մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ...
Սերգեյ Լավրովի անունից կեղծ նամակ է ուղարկվել Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի օդային տարածքի մասին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ենթադրյալ նամակը, ուղղված Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին, որը տար...