Մոսկվան ուշադիր կհետևի այդ գործողությունների հետևանքներին․ Պեսկով
«Ռոսատոմ» պետական կորպորացիան կշարունակի իր միջազգային գործունեությունը, քանի որ ատոմային էներգետիկայի ոլորտում առաջատարներից մեկն է: Այս մասին լրագրողներին ասել Է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այդ ոլորտին առնչվող նոր հակառուսական պատժամիջոցները։
«Մենք ելնում ենք նրանից, որ «Ռոսատոմը» կշարունակի միջազգային գործունեությունը։ Այն Միջազգային ատոմային շուկայի անվիճելի առաջատարներից մեկն է։ Այն շատ տեխնոլոգիական առավելություններ ունի», - ասել Է Պեսկովը։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մինչև վերջին օրը Սպիտակ տանը կփորձի խարխլել ռուսական ընկերությունների դիրքերը՝ վատագույն ժառանգություն թողնելու համար:
Մոսկվան ուշադիր կհետևի այդ գործողությունների հետեւանքներին, հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:
Հունվարի 10-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանից ածխաջրածինների տեղափոխման գործում ներգրավված մոտ 100 նավերի դեմ: Նոր պատժամիջոցների շրջանակում սահմանափակվել է ավելի քան 30 ռուսական նավթասպասարկման ընկերություն։
Նմանատիպ հոդվածներ
Եվրամիության առաջարկը՝ Հայաստանին
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիութ...
Մեդվեդևը՝ Փաշինյանի սափրվելու և «ԵՄ-ի հետ նշանվելու մասին»
Չեմ բացառում, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին կոշտ հայտարարություններից հետո...
Դա նաև պատերազմը կանխարգելել է նշանակում․ Կիրակոսյան
Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, դա ԱԳՆ-ի տիրույթում է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների...
Փաշինյանի պատասխանն Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանակ...