Մեդվեդևը՝ Փաշինյանի սափրվելու և «ԵՄ-ի հետ նշանվելու մասին»
Չեմ բացառում, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին կոշտ հայտարարություններից հետո հիշի Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը
«Չեմ զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Կամ մեկ այլ տարբերակ՝ հայ առաջնորդների՝ Եվրամիության հետ «նշանվելու» մտադրության լույսի ներքո։ Կարելի է ուղղակիորեն դիմել ԵՄ-ին, այնտեղ սիրում են փողով ու զենքով օգնել դրախտի թեկնածուներին», - նշել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը ։
Ալիևը հայտարարել էր, որ «հայկական անկախ պետությունն, ըստ էության, ֆաշիստական պետություն է, և որ ֆաշիզմը պետք է ոչնչացվի»:
Նմանատիպ հոդվածներ
Եվրամիության առաջարկը՝ Հայաստանին
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիութ...
Դա նաև պատերազմը կանխարգելել է նշանակում․ Կիրակոսյան
Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, դա ԱԳՆ-ի տիրույթում է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների...
Փաշինյանի պատասխանն Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանակ...
Հերթական ստվարաթղթե հիմարը բարձրացել է խոսափողի մոտ․ Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային «ստվարաթղթե հիմար» է անվանել...