Մեր դիրքորոշումը հետևողական է և շատ հստակ․ Պեսկով
Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է և պահպանվում է, այն բազմիցս ներկայացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանի բանակցային դիրքորոշումները բոլորին լավ հայտնի են։ Ինչ վերաբերում Է Ուկրաինայի շուրջ հակամարտությանը, մեր դիրքորոշումը հետեւողական է, շատ հստակ է, այն բազմիցս ներկայացրել Է նախագահը, այն լավ հասկանալի է բոլորին՝ հաշվի առնելով երկրի վրա առկա իրողությունները», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը հիշեցրել է, որ Պուտինն այն մանրամասն ներկայացրել է 2024 թվականի հունիսին՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ ղեկավարության առջև։ Այն ժամանակ Ռուսաստանի ղեկավարը նշել էր չորս պայման, որոնց թվում էին Դոնբասից և Նովոռոսիայից ուկրաինական զինված ուժերի դուրսբերումը և ՆԱՏՕ-ին անդամակցելուց Կիևի հրաժարվելը: Պետության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանն անհրաժեշտ է համարում Ուկրաինայի չեզոք, արտադաշինքային, առանց միջուկային կարգավիճակը և Արևմտյան բոլոր պատժամիջոցների վերացումը:
Նմանատիպ հոդվածներ
Եվրամիության առաջարկը՝ Հայաստանին
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիութ...
Մեդվեդևը՝ Փաշինյանի սափրվելու և «ԵՄ-ի հետ նշանվելու մասին»
Չեմ բացառում, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին կոշտ հայտարարություններից հետո...
Դա նաև պատերազմը կանխարգելել է նշանակում․ Կիրակոսյան
Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, դա ԱԳՆ-ի տիրույթում է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների...
Փաշինյանի պատասխանն Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանակ...