Խոշոր հրդեհ Ռուսաստանում․ այրվել է ացետոնի արտադրության գործարանը
Ռուսաստանի Գատչինա քաղաքում ացետոնի արտադրության գործարան է այրվել: Տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։ Այս մասին տեղեկացնում է «SHOT»-ը։
Հրդեհը գնահատվել է թիվ 2 բարդության աստիճան: Արտակարգ դեպքի վայրում տեսանելի են վառ բռնկումներ: Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Երևանի ժամանակով առավոտյան 07:10-ի սահմաններում խլացնող պայթյուններ են լսվել։ Մոտ 20-30 րոպե անց երկինքը կրակից կարմիր-նարնջագույն է դարձել։
Հրշեջներին հաջողվել է հրդեհից պաշտպանել Ճանապարհային ոստիկանության հատուկ կայանատեղին, որը գործարանի մոտ է։ Օբյեկտը գործարանից 50 մ-ից պակաս հեռավորության վրա է:
Հրդեհի մակերեսը հասել է գրեթե 2000 քառակուսի մետրի։ Հրդեհի դեմ պայքարում են 50 փրկարարներ և 12 տեխնիկա։ Արտակարգ դեպքի վայր է մեկնել հրշեջ գնացք.
Տուժածների կամ հրդեհի պատճառների մասին տեղեկություններ չկան։