Գրենլանդիայի իշխանությունները պատրաստ են բանակցել Թրամփի հետ
Գրենլանդիայի իշխանությունները անհամբեր սպասում են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ կապ հաստատելուն և պատրաստ են քննարկել համագործակցությունը բիզնեսի և հանքարդյունաբերության ոլորտում, հայտնում է Գրենլանդիայի արտաքին գործերի և անկախության նախարար Վիվիան Մոտցֆելդը։ Այս մասին գրում է РИА Новости–ն:
«Գրենլանդիան ակնկալում է քննարկել բիզնեսում համագործակցության հնարավորությունները, Գրենլանդիայի հանքային հատվածի զարգացումը, այդ թվում՝ կարևոր օգտակար հանածոների և այլ ոլորտներում Միացյալ Նահանգների հետ... (Գրենլանդիայի - խմբ.) կառավարությունը ակնկալում է ստեղծել շփում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և նրա նոր վարչակազմի հետ»,- ասվում է Գրենլանդիայի կառավարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։
Թրամփը հունվարի 7-ին ասել է, որ Գրենլանդիան պետք է լինի Միացյալ Նահանգների մաս՝ ընդգծելով նրա ռազմավարական նշանակությունը ազգային անվտանգության և «ազատ աշխարհը» պաշտպանելու համար, այդ թվում՝ Չինաստանից և Ռուսաստանից: Գրենլանդիայի վարչապետ Մութե Էգեդեն, իր հերթին, ասել է, որ կղզին չի վաճառվում և երբեք չի վաճառվի։
Նմանատիպ հոդվածներ
Հանձնարարվել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթ...
Հրապարակվել է Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների...
ԵՄ–ին Հայաստանի ձգտումը նման է «Տիտանիկի» տոմս գնելուն. ՌԴ փոխվարչապետ
Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նախագիծը երկրին...
Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի անտառային հրդեհների մասին լուրերով. ՀՀ ԱԳՆ
Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Այս մասին գրված է ՀՀ ԱԳՆ X-ի էջում: «Մ...