Պատահարներ
Ձյան և մերկասառույցի հետևանքով կան զոհեր և տուժածներ. Ֆրանսիա
Ֆրանսիայում ցրտի, ձյան և մերկասառույցի հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս 20-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Զոհերից մեկը սայթաքել է մայթին և գլխի ուժեղ հարված ստացել: Մյուս զոհը մշտական բնակության հասցե չուներ և մահացած է հայտնաբերվել Վալենսիեն քաղաքում՝ ասվում է հաղորդագրության մեջ։
Ցուրտ եղանակն առաջին անգամ արձանագրվել է չորեքշաբթի օրը։ Հայտարարության մեջ ասվում է, որ փրկարար ծառայություններ են կանչվել ճանապարհատրանսպորտային պատահարների, ձյան և մերկասառույցի մեջ ընկած մարդկանց, ջրհեղեղների և այլ արտակարգ իրավիճակների դեմ պայքարելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել
Դանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին ու ծնողներին. նրանք ծանր վիճակում են
Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում
Նոր սպառնալիք մարդկանց առողջության համար․ գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները
4.0