Միրզոյանը՝ շինծու մեղադրանքների և ԵՄ առաքելության մասին
Հայաստանը շարունակում է զարգացնել հարաբերություններն ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
Նա հիշեցրել է, որ ՀՀ-Ադրբեջանի սահմանին շարունակում է տեղակայված մնալ Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը։
«Սա կարևոր գործոն է հատկապես այն ժամանակներում և այն հռետորաբանության պայմաններում, որում մենք ապրում ենք, և որին մենք ականատես ենք լինում: Մեր համոզմունքն է, որ քանի դեռ ՀՀ-ը չունի սահմանազատված սահմաններ, կամ այն հատվածները, որտեղ ՀՀ-ը չունի սահմանազատված սահմաններ Ադրբեջանի հետ, և քանի դեռ լինում են այսպիսի շինծու մեղադրանքներ ՀՀ ԶՈՒ-ի կողմից կրակոցներ արձակելու կամ խաղաղությունը խախտելու վերաբերյալ, ինչին ականատես եղանք նաև օրեր առաջ, այս պայմաններում շարունակելու ենք ԵՄ քաղաքացիական առաքելության կարիքն ունենալ և համարում ենք նրանց ներկայությունը պահանջված»,-ասել է Միրզոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Լոս Անջելեսի հրդեհները կապված են Ուկրաինային օգնելու հետ․ Թրամփ կրտսեր
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդին հայտնել է, թե ինչու հրշեջ ծառայությունները մինչ այժմ չեն կարողացել մարել բռնկ...
Պետդեպը՝ ՀՀ-ի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին
Վաշինգտոնն «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունի» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստա...
Միրզոյանը չի բացառել ռուս սահմանապահներին կրճատելու հնարավորությունը
Եթե Թուրքիայի հետ լինի գործող բաց սահման, եթե այս երկու երկրների միջև լինի բարձր վստահություն, ինչպես Հայաստանի և Իրանի...
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավա...