Մանրամասներ՝ Արարատում կենդանու նկատմամբ դաժանություն դրսևորած անձի քրգործի վերաբերյալ
Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Անձի հետ խմբի կազմում հանցանք կատարած և ինքնությունը չպարզված այլ անձի վերաբերյալ վարույթն անջատվել է, նշանակվել է դատատեսաձայնագրային փորձաքննություն:
Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել վերոնշյալ անձի նկատմամբ այն արարքի համար, որ նա կազմակերպել, ղեկավարել և անմիջականորեն մասնակցել է կատվի նկատմամբ՝ մեկ այլ անձի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ դաժան վերաբերմունք դրսևորելու գործողություններին, որոնք արտահայտվել են առանձին դաժանությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ՝ ոչ օնլայն տարբերակով տրանսպորտային քարտ ձեռք բերելու մասին
Հարգելի քաղաքացիներ,եթե հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի արտոնությունների խմբի շահառու եք և ունեք համակա...
Երևանի տրանսպորտի QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կրկին կրճատվել է
Երևանի տրանսպորտի վճարման QR ուղետոմսերի վավերականության ժամկետը դարձել է 4 օր։ Այս մասին ահազանգում են քաղաքացիները։&nb...
Ինչպե՞ս պատրաստվել նոր սակագներով միասնական վճարային համակարգին
Սիրելի՛ երևանցիներ, ինչպես գիտեք, 2025թ. հունվարի 1-ից գործում են միասնական տոմսային համակարգի մաս կազմող նոր սակագները։...
Արցախից տեղահանված որ ընտանիքները կարող են օգտվել բնակարանային պետական աջակցության ծրագրից
Արցախից տեղահանված այն ընտանիքները, որտեղ կան 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երե...