Վրաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, որոշները նախանձով են նայում․ Միկանաձե
Վրաստանի խորհրդարանի անդամ Գիվի Միկանաձեն հայտարարել է, որ շատ երկրներ հետաքրքրությամբ հետևում են, թե ինչպես են Վրաստանն ու Ադրբեջանը ամրապնդում հարաբերությունները միմյանց հետ։
«Որոշ մարդիկ դժգոհությամբ և նախանձով են նայում դրան, բայց դա նրանց գործն է, մենք գիտենք, որ պատմության մեջ կային կայսրություններ, որոնք գրավել են աշխարհի կեսը, կառավարել են հսկայական տարածքներ և ժողովուրդներ, բայց այսօր դրանք չես գտնի աշխարհի քարտեզներում,իսկ փոքր երկրներն ու ժողովուրդները կարողացել են գոյատևել և պահպանել մեր անկախությունը, քանի որ մենք միշտ դիմել ենք մեր ինքնությունը սատարող արժեքներին ու ավանդույթներին»,- ասել է նա։
Վերջինիս խոսքով՝ նույնիսկ եվրոպական երկրներում աճող ժողովրդականություն են ձեռք բերում աջ ուժերը, որոնք առաջին հերթին ուղղված են ազգային առաջնահերթություններին աջակցելուն և ինքնորոշմանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցության մեկնարկի նախագիծը
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»...
Նրանք ովքեր կիսում են մեր արժեքները, միշտ էլ ցանկալի են. ԵԽ պատգամավորը՝ ՀՀ-ի մասին
ԵԽ պատգամավոր Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց...
Այդ երկիրը մեր թշնամին է. Պեսկով
Լիտվան անբարյացակամ պետություն է՝ թշնամաբար տրամադրված Ռուսաստանի նկատմամբ ու տարածքային պահանջներով․ լրագրողներին հայտն...
Չինաստանը Ռուսաստանին նախազգուշացում է արել
Ռուսաստանը դիտարկում էր Ուկրաինային միջուկային հարված հասցնելու հնարավորությունը։ Չինաստանը Ռուսաստանին նախազգուշացրել Է...