Թուրքիայի և Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները:
Ինչպես գրում են ռուսական ԶԼՄ–ները, Հաքան Ֆիդանն ու Անդրիյ Սիբիհան քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Սև ծովում անվտանգության խնդիրները:
Երկու երկրների ԱԳՆ ղեկավարները նաև անդրադարձել են Մերձավոր Արևելքում տարածաշրջանային կայունությանը, մասնավորապես՝ Սիրիայում տիրող իրավիճակին:
Սիբիհան հայտնել է, որ Ֆիդանի հետ պայմանավորվել են համակարգված աշխատել՝ է՛լ ավելի ամրապնդելու երկու երկրների ռազմավարական գործընկերությունը:
Նմանատիպ հոդվածներ
Հանձնարարվել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթ...
Հրապարակվել է Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների...
Ռուսաստանը պետք է դուրս բերի իր ռազմաբազաները Սիրիայից. Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կոչ է արել հեռացնել ռուսական ռազմաբազաները Սիրիայի Լաթաքիա նահանգից։...
Ուկրաինային զենքի մատակարարումների հարցով հանդիպում կլինի. Սպիտակ տուն
Առաջիկա օրերին կկայանա մի խումբ արևմտյան երկրների հանդիպում՝ Ուկրաինային զենքի մատակարարումները համակարգելու նպատակով։ Ա...