Թրամփը կարող է որոշիչ դեր խաղալ․ Զելենսկի
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է վճռորոշ դեր խաղալ Ռուսաստանի հետ 34-ամսյա պատերազմի ելքի գործում և օգնել կանգնեցնել Կրեմլի առաջնորդ Վլադիմիր Պուտինին:
Զելենսկին Ուկրաինական հեռուստատեսությանը տված հարցազրույցում մեջբերել է հենց Դոնալդ Թրամփի խոսքերը որը, ըստ Ուկրաինայի նախագահի, նրան հրավիրել է Վաշինգտոն հունվարի վերջին երդմնակալությունից անմիջապես հետո:
«Թրամփն ինձ ասել է. «առաջին այցելողնրից կուզեմ հենց դուք լինեք»։ Նա ասաց, որ իր համար առաջնահերթություն է պատերազմն ավարտելը, և նա դա կանի»,- ասել է Զելենսկին ։
Զելենսկին նաև նշել է, որ այժմ առաջնահերթությունը առաջնագծի կայունացումն է ։ Պուտինը, Նրա խոսքով, վախենում է բանակցություններից, քանի որ դրանք հավասարազոր կլինեին Ռուսաստանի պարտությանը:
«Թրամփը կարող է որոշիչ լինել։ Մեզ համար դա ամենակարևորն է։ Նա, նրա որակները, նրանք այդպիսին են: Նա կարող է վճռորոշ լինել այս պատերազմում։ Նա ի վիճակի է կանգնեցնել Պուտինին, ավելի արդար ասել, օգնել մեզ կանգնեցնել Պուտինին։ Նա կարող է դա անել»,- ասել է Զելենսկին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցության մեկնարկի նախագիծը
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»...
Նրանք ովքեր կիսում են մեր արժեքները, միշտ էլ ցանկալի են. ԵԽ պատգամավորը՝ ՀՀ-ի մասին
ԵԽ պատգամավոր Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց...
Այդ երկիրը մեր թշնամին է. Պեսկով
Լիտվան անբարյացակամ պետություն է՝ թշնամաբար տրամադրված Ռուսաստանի նկատմամբ ու տարածքային պահանջներով․ լրագրողներին հայտն...
Չինաստանը Ռուսաստանին նախազգուշացում է արել
Ռուսաստանը դիտարկում էր Ուկրաինային միջուկային հարված հասցնելու հնարավորությունը։ Չինաստանը Ռուսաստանին նախազգուշացրել Է...