Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները չհայտարարված այցով մեկնել են Սիրիա
Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Աննալենա Բերբոքը և Ժան-Նոել Բարոն ուրբաթ չհայտարարված այցով մեկնել են Սիրիա, որտեղ նախատեսված են բանակցություններ Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ. Շարաայի հետ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ն։
Բացի ալ-Շարաայի հետ բանակցություններից, նախարարներն ակնկալում են հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Ինչպես նշվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ, ուղևորությունն իրականացվում է «ԵՄ-ի անունից»։
Դամասկոս մեկնելուց առաջ մեկնաբանություններում Բերբոքն ասել է, որ «նոր սկիզբը Սիրիայում հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե սիրիական հասարակությունը ապահովի բոլոր սիրիացիների՝ և՛ կանանց, և՛ տղամարդկանց մուտքը քաղաքական գործընթացներ՝ անկախ էթնիկ և կրոնական պատկանելությունից»:
Նրա կարծիքով, անհրաժեշտ է նաև ապահովել, որ Սիրիայում անցումային շրջանը չուղեկցվի ընտրությունները հետաձգելու կամ «դատական համակարգի և կրթական համակարգի իսլամացմանն ուղղված քայլերով»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցության մեկնարկի նախագիծը
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»...
Նրանք ովքեր կիսում են մեր արժեքները, միշտ էլ ցանկալի են. ԵԽ պատգամավորը՝ ՀՀ-ի մասին
ԵԽ պատգամավոր Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործ...
Այդ երկիրը մեր թշնամին է. Պեսկով
Լիտվան անբարյացակամ պետություն է՝ թշնամաբար տրամադրված Ռուսաստանի նկատմամբ ու տարածքային պահանջներով․ լրագրողներին հայտն...
Չինաստանը Ռուսաստանին նախազգուշացում է արել
Ռուսաստանը դիտարկում էր Ուկրաինային միջուկային հարված հասցնելու հնարավորությունը։ Չինաստանը Ռուսաստանին նախազգուշացրել Է...