ԵՄ-ն պատրաստ է Թրամփի սպառնալիքներին
Եվրամիությունը պատրաստված է ԱՄՆ նոր վարչակազմի կողմից մաքսատուրքերի հնարավոր բարձրացմանը: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության անդրատլանտյան հարաբերությունների համակարգող Թոբիաս Լինդները։
«Եթե Դոնալդ Թրամփը բարձր մաքսատուրքեր սահմանի Եվրամիության դեմ, ԵՄ-ն պատրաստ է դրան»,- ասել է Լինդները AFP-ին տված հարցազրույցում։
Թրամփը ԵՄ գործընկերներին սպառնացել է «անծայրածիր մաքսատուրքերով», եթե նրանք չկրճատեն երկրի առևտրային դեֆիցիտը՝ նավթն ու գազն ԱՄՆ-ից գնելով: Ըստ Թոբիաս Լինդների, սա ցույց է տալիս, որ կլիմայի պաշտպանությունը և էներգետիկ անցման քաղաքականությունը «ի վերջո նույնպես կոշտ տնտեսական և առևտրային քաղաքականություն են»։
Ամերիկացի գործընկերների հետ բանակցություններում պետք է ցույց տալ, թե «որ ոլորտում է ԱՄՆ-ում հավելյալ արժեք ստեղծվում գերմանական ֆիրմաների կողմից, մասնավորապես ավտոմոբիլային ոլորտում», և ընդգծել, որ բազմաթիվ աշխատատեղեր դրանից են կախված, շեշտել է գերմանացի քաղաքական գործիչը։ «Ընկերությունները ոչ գերմանական, ոչ էլ ամերիկյան կոնցեռն են, դրանք և այն և մյուսն են», - ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցության մեկնարկի նախագիծը
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»...
Նրանք ովքեր կիսում են մեր արժեքները, միշտ էլ ցանկալի են. ԵԽ պատգամավորը՝ ՀՀ-ի մասին
ԵԽ պատգամավոր Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց...
Այդ երկիրը մեր թշնամին է. Պեսկով
Լիտվան անբարյացակամ պետություն է՝ թշնամաբար տրամադրված Ռուսաստանի նկատմամբ ու տարածքային պահանջներով․ լրագրողներին հայտն...
Չինաստանը Ռուսաստանին նախազգուշացում է արել
Ռուսաստանը դիտարկում էր Ուկրաինային միջուկային հարված հասցնելու հնարավորությունը։ Չինաստանը Ռուսաստանին նախազգուշացրել Է...