Քաղաքականություն
ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի ջանքերին. Պետդեպարտամենտ
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար։ Այս մասին ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը հայտարարել են Պետդեպարտամենտից։
«Միացյալ Նահանգների կառավարություն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի, որն էական նշանակություն ունի անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասի համար։ Մենք պատրաստ ենք աշխատել երկու կողմերի հետ ցանկացած ձևաչափով, որտեղ երկու կողմերը կարող են պայմանավորվել, թե որտեղ կարող են առաջընթաց գրանցել»,- ասված էր պատասխանի մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նարեկ Կարապետյանը՝ Զելենսկիի հնարավոր այցի մասին
Հաջիևը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նարեկ Կարապետյանը նշել է՝ որ դեպքում են կողմ Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը
5.0