Ցերեկը տեղումներ կդիտվեն. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Երևան քաղաքում
Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում դեկտեմբերի 27–ի ցերեկը կլինի 4-6 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +1...+3 աստիճան։
Քամին արևմտյան է, 2-4մ/վ արագությամբ, դեկտեմբերի 28-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 27-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն. Գագիկ Սուրենյան
ՇՄՆ«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է:ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի նե...
Հսկիչն ավտոբուս մտնելիս իր մոտ կունենա հատուկ սարք. Ավինյան
Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո, երբ բոլոր վճարման միջոցները անխափան գործեն, հասարակական կարգի պահպա...
Փոփոխություններ` եկամտային հարկի վերադարձի գործընթացում. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հա...
Բանկերը զրոյացնելու են խնդրահարույց վարկերի տույժերն ու տուգանքները. մանրամասներ
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է ֆինանսաբանկային համակարգի 2024 թվականի արդյունքները և ապագա զար...