Հսկիչն ավտոբուս մտնելիս իր մոտ կունենա հատուկ սարք. Ավինյան
Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո, երբ բոլոր վճարման միջոցները անխափան գործեն, հասարակական կարգի պահպանման ծառայության աշխատակիցները պարբերաբար կայցելեն ավտոբուսներ և առանց տոմս երթևեկող, կամ քաղաքացուն չպատկանող արտոնյալ տոմսով երթևեկողները կտուգանեն։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես են վարվելու չվճարող քաղաքացիների հետ։
«Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ բոլոր համակարգերը մաքսիմալ արդյունավետ սկսեն գործել, և այն խնդիրները, որոնք դեռևս համակարգում առկա են, վերացված լինի։ Ինչ-որ մի փուլում, երբ մենք վստահ լինենք, որ այդ համակարգերը գործում են, բոլոր արտոնյալ խմբերն ունեն հասանելիություն իրենց արտոնություններին, կգործվի վերահսկման մեխանիզմ»,-ասաց նա։
Նրա խոսքով` վճարումը լինի բանկային քարտով, թե QR-ով , հսկիչը ավտոբուս մտնելիս իր մոտ կունենա հատուկ սարք և քաղաքացիներին կառաջարկի ցույց տալ իրենց տոմսի առկայությունը։
Հիշեցնենք՝ Երևանում հանրային տրանսպորտից օգտվելու գների փոփոխությունը 2025 թվականի հունվարի 1-ից կտեղափոխվի մինչև փետրվարի 1-ը։ Սակայն մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքված կլինեն, այսինքն՝ 100 դրամանոցներով այլևս հնարավոր չի լինի վճարել, անցում կկատարվի ամբողջական էլեկտրոնային վճարման:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն. Գագիկ Սուրենյան
ՇՄՆ«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ն...
Փոփոխություններ` եկամտային հարկի վերադարձի գործընթացում. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հա...
Բանկերը զրոյացնելու են խնդրահարույց վարկերի տույժերն ու տուգանքները. մանրամասներ
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է ֆինանսաբանկային համակարգի 2024 թվականի արդյունքները և ապագա զար...
Փոփոխություններ վարորդական իրավունքի քննությունների հետ կապված
Քաղաքացիներից ստացված առաջարկների քննարկման արդյունքում մշակվել են մի շարք նախագծեր, որոնք կլավարկեն նրանց կյանքը և կդյո...