Ռուսաստանի մի շարք օդանավակայանների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է
Այսօր ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել միանգամից ռուսական մի քանի օդանավակայանների աշխատանքում։
Առավոտից ժամանակավորապես դադարեցրել է թռիչքների ընդունումն ու մեկնումը Սոչիի օդանավակայանը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է «Ռոսավիացիայի» մամուլի քարտուղար Արտյոմ Կորենյակոն։
«Անվտանգության ապահովման նպատակով ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Սոչիի օդանավակայանի շահագործման վրա։ Այն ժամանակավորապես չի ընդունում և չի ուղարկում օդանավեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կորենյակոյի խոսքով՝ օդանավակայանի բոլոր ծառայությունները՝ այդ թվում անձնակազմերը և ավիակարգավարները, միջոցներ են ձեռնարկել թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
Մոսկվայի ժամանակով ժամը 06:00-ից ժամանակավոր սահմանափակումներ էին մտցվել նաև Կազանի օդանավակայանում։ Այստեղ ևս դադարեցվել է չվերթերի ուղարկումն ու ընդունումը։ «Ռոսավիացիայի» ներկայացուցիչները պարզաբանել են, որ միջոցառումները կապված են անվտանգության ապահովման հետ։
Դեկտեմբերի 27-ի առավոտյան սահմանափակումներ են մտցվել նաև Վոլգոգրադի և Աստրախանի օդանավակայաններում։ Արդյունքում Վոլգոգրադում հետաձգվել են Մոսկվայից «Աերոֆլոտ» և «Պոբեդա» ավիաընկերությունների թռիչքները, իսկ Աստրախանում՝ «Աերոֆլոտ»-ի չվերթը։
Օդանավակայանի ներկայացուցիչ Անաստասյա Գոլոդովան հայտնել է, որ Վոլգոգրադում և Աստրախանում բոլոր սահմանափակումներն արդեն հանվել են, օդանավակայանների աշխատանքը վերականգնվել է։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 26-ին, ժամանակավորապես դադարեցվել էին մեկնումները և ժամանումները Մոսկվայի օդանավակայաններում անօդաչուների հարձակման սպառնալիքի պատճառով։
«Ռոսավիացիան» նշում է, որ նման միջոցառումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգության սպառնալիքները կանխելու և հնարավոր ռիսկերին արագ արձագանքելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն. Գագիկ Սուրենյան
ՇՄՆ«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է:ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի նե...
Հսկիչն ավտոբուս մտնելիս իր մոտ կունենա հատուկ սարք. Ավինյան
Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո, երբ բոլոր վճարման միջոցները անխափան գործեն, հասարակական կարգի պահպա...
Փոփոխություններ` եկամտային հարկի վերադարձի գործընթացում. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հա...
Բանկերը զրոյացնելու են խնդրահարույց վարկերի տույժերն ու տուգանքները. մանրամասներ
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է ֆինանսաբանկային համակարգի 2024 թվականի արդյունքները և ապագա զար...