Տնտեսություն

Ստորագրվել է կոնվենցիա՝ Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին

Gohar Vardanyan 1 րոպե 102 դիտում
Ստորագրվել է կոնվենցիա՝ Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական դեկտեմբերի 26–ին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարությունից:


«Կոնվենցիան հնարավորություն կտա խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը երկու պետություններում` ստեղծելով նպաստավոր մրցակցային պայմաններ, ներդրումային բարենպաստ միջավայր և ներդրողների համար կայուն հարկային դաշտ:


Կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կընձեռի զարգացնել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ապրանքների և ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, ինչպես նաև կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը»,– նշվում է հաղորդագրության մեջ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250