Ադրբեջանի կողմից հերթական խայծն է. Արտակ Բեգլարյան
Այն, որ Ադրբեջանի դատախազությունն առաջարկել է Հայաստանին համագործակցել գերիների հարցով, հերթական խայծն է կամ այնպիսի քաղաքական պահանջ է, որը հետագայում կարող է դառնալ բանակցությունների առարկա և լրացուցիչ քաղաքական լծակ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, «Քաղաքական դատավարությունները Բաքվում, ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկման ժամանակ նշեց Արցախի նախկին պետնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ եթե Հայաստանը նմանատիպ հակընդեմ առաջարկով հանդես գա, դա տանելու է փակուցի և ադրբեջանական կողմն է ստիպված լինելու մերժել, որովհետև իրենք պատրաստ չեն որևէ հարցում համագործակցել:
«Իրենց համար հայերը մեղավոր են, և ադրբեջանցիները որևէ հանցագործություն չեն կատարել։ Այստեղ Հայաստանը հնարավորություն ունի հիմնավորված, փաստերով ցույց տա և այնտեղ գտնվողների մեղքի բացակայությունը և ադրբեջանական կողմում պաշտոնավարող կամ տարբեր զինվորականների կատարած հանցագործությունները և դրանց հետաքննության անհրաժեշտությունը»,- նշել է նա:
Նրա խոսքով, այս առաջարկով նախ փորձում են կրկին Հայաստանին դնել այնպիսի պայմաններում, որ Հայաստանը մերժող կողմ լինի և միջազգային հանրությունը դիտարկի, որ Հայաստանը այստեղ ապակառուցողական է. «Մյուս կողմից իրենք այս առաջարկով փորձում են նաև ձև տալ, որ իրենք պատրաստ են համագործակցել, տվյալներ փոխանակել և այլն, և նաև Հայաստանից տվյալներ վերցնել: Բայց սա նաև մյուս կողմից հնարավորություն է Հայաստանի համար, որ այսպիսի բոլոր հարցերը վերհանվեն, և մեր այնտեղ գտնվող բոլոր գերիների, քաղաքական բանտարկյալների հարցերով Հայաստանը ավելի նախաձեռնողական և ավելի ակտիվ գործողություններ կատարի, և սա դարձնի նաև բանակցությունների թեմա։
Մյուս կողմից, սա նաև հնարավորություն է քննարկել հակամարտության ընթացքում, 80-ականների վերջից ի վեր, այն բոլոր փոխադարձ հնարավոր մեղադրանքները, որոնք մենք ունենք, այդ թվում ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումից հետո: Այն հնարավորությունը, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է քննարկի նաև Միջազգային քրեական դատարանի հետաքննության հարցերը, և այս հարցում Ադրբեջանի ակնկալվող համագործակցությունը»:
Արտակ Բեգլարյանն ընդգծեց, որ Եվրոպական դատարանի մի քանի տասնյակի հասնող ակտեր կան հայերի վերաբերյալ, որոնք Ադրբեջանը ընդհանրապես չի կատարել.
«Կարելի է նաև այս հարցերն էլ բարձրացնել: Կարծում եմ, սա կրկին քաղաքական բանակցությունների թեմաներից պետք է լինի»,- ընդգծեց Արցախի նախկին պետնախարարը:
Հիշեցնենք, որ Բաքուն նոր ծավալուն մեղադրանք է առաջադրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, որը կարող է հանգեցնել ցմահ ազատազրկման: Վարդանյանին մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածներով՝ նրա դեմ առաջադրված մեղադրանքների ընդհանուր թիվը հացնելով 45-ի:
Նմանատիպ հոդվածներ
Թուրք նախարարը ժամկետ է նշել, թե երբ կիրագործվի «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «TV100»-ում Էրդողան Աքթաշի հետ հարցազրույցի ընթաց...
Եթե Հայաստանը չընդունի, նրան կհուղարկավորեն Ադրբեջանում. ԶԼՄ
Եթե Հայաստանը չընդունի Ստեփանակերտի բնակչուհու դիակը, նրան կհուղարկավորեն Ադրբեջանում: Այս մասին ադրբեջանական լրատվակա...
Ով կփոխարնի Փաշինյանին ԵԱՏՄ նիստին
ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա գլխավորած պատվիրակությունը դեկտեմ...
Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանել են Փաշինյանին
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994...