ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տարօրինակ անցքեր` կործանված ինքնաթիռի վրա
Ղասախստանի Ակտաու քաղաքում կործանված ադրբեջանական ինքնաթիռի վրա տարօրինակ անցքեր են նկատել: Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները:
Համացանցում շրջանառվում է տեսանյութ, որը ցույց է տալիս վթարված ինքնաթիռի վրա առաջացած անցքեր: Ոմանք ենթադրում են, որ անցքերը մնացել են հրետակոծության կամ բեկորային պայթյունի հետևանքով։ Սակայն դրանք կարող էին առաջանալ նաև օդանավի գետնին բախվելու հետևանքով։
Հիշեցնենք` դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ընկել ու բռնկվել է Azerbaijan Airlines ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որը կատարում էր Բաքվից Գրոզնի չվերթը: Այն աղետի է ենթարկվել օդանավակայանի հարևանությամբ։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ 32 մարդ ողջ է մնացել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական ինքնաթիռի կործանման պահը
Հաղորդվում է, որ ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ, վթարի վայրում ողջ մնացածներ կան։ Ըստ նախնական տ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական մարդատար ինքնաթիռ է կործանվել. մանրամասներ
Ղազախստանի արեւմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտ մարդատար ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է Tengrinews-ը։ Ինքնա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում պայթուցիկների արտադրության գործարանի պայթյունի պահը. կան զոհեր
Այսօր պայթյուն է որոտացել Թուրքիայի Բալըքեշիր նահանգի պայթուցիկ նյութերի գործարանում։ Այս մասին հայտնել է նահանգապետ Իսմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են փրկվել անհետացած Ան-2 ինքնաթիռի անձնակազմի անդամները
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռի անձնակազմը կարողացել է գոյատևել իրենց հնարամտության շնորհիվ: Այս մասին հայտնում են...