Պուտինը` կործանված ինքնաթիռի դեպքի մասին
ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Ղազախստանի արեւմուտքում մարդատար ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների ընտանիքներին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր ողբերգություն է տեղի ունեցել Ակտաուում: Ձեր անունից ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին և բոլոր վիրավորներին»,- ասել է պետության ղեկավարը Սանկտ Պետերբուրգում ընթացող գագաթնաժողովի ժամանակ։
Նա վստահություն է հայտնել, որ դեպքի առնչությամբ մանրակրկիտ հետաքննություն կիրականացվի։
Հիշեցնենք՝ Ղազախստանի արեւմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ավիաընկերության մարդատար ինքնաթիռ է կործանվել: Ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ միջադեպի պատճառ է դարձել ինքնաթիռի բախումը թռչունների երամի հետ: Հաղորդվում է նաև, որ ինքնաթիռում պայթել է թթվածնի բալոնը, մարդիկ սկսել են կորցնել գիտակցությունը։ Ականատեսների խոսքով՝ մինչ այդ շարժիչի մեջ թռչուն է հայտնվել։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ ինքնաթիռի վթարից ողջ մնացածները 32-ն են: Ղազախստանի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ողջ մնացածների թվում են Ադրբեջանի 14, Ռուսաստանի 10, Ղրղզստանի 2 քաղաքացիներ: Եվս 3 տուժածների քաղաքացիությունը ճշտվում է։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Հայաստանը չընդունի, նրան կհուղարկավորեն Ադրբեջանում. ԶԼՄ
Եթե Հայաստանը չընդունի Ստեփանակերտի բնակչուհու դիակը, նրան կհուղարկավորեն Ադրբեջանում: Այս մասին ադրբեջանական լրատվակա...
Թուրք նախարարը ժամկետ է նշել, թե երբ կիրագործվի «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «TV100»-ում Էրդողան Աքթաշի հետ հարցազրույցի ընթաց...
Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանել են Փաշինյանին
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994...
Ով կփոխարնի Փաշինյանին ԵԱՏՄ նիստին
ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա գլխավորած պատվիրակությունը դեկտեմ...