Փաշինյանը սպասում է COVID թեստի բացասական արդյունքի վերահաստատմանը. խոսնակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քովիդի թեստ հանձնել է օտարերկրյա ուղևորությունից առաջ: Սա տեղի է ունենում բոլոր դեպքերում, երբ հյուրընկալող երկրում համապատասխան արարողակարգ և/կամ ընթացակարգ է սահմանված: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Վարչապետ Փաշինյանը քովիդի թեստի դրական արդյունքի մասին տեղեկանալու պահից մեկուսացել է և առերես որևէ աշխատանքային շփում չի ունեցել:
Այսօր էլ վարչապետը առերես աշխատանքային շփումներ չի ունեցել և սպասում է թեստի բացասական արդյունքի վերահաստատմանը, որից հետո միայն կվերականգնի շփումներն առերես ձևաչափով»,- ասել է վարչապետի մամուլի խոսնակը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ դեկտեմբերի 23-ին քովիդի դրական ախտորոշում է ունեցել:
«Դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել և աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է, վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի», - նշել էր նա։
«Այսուհանդերձ, նաև խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Մինչև օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ», - գրել էր Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրք նախարարը ժամկետ է նշել, թե երբ կիրագործվի «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «TV100»-ում Էրդողան Աքթաշի հետ հարցազրույցի ընթաց...
Եթե Հայաստանը չընդունի, նրան կհուղարկավորեն Ադրբեջանում. ԶԼՄ
Եթե Հայաստանը չընդունի Ստեփանակերտի բնակչուհու դիակը, նրան կհուղարկավորեն Ադրբեջանում: Այս մասին ադրբեջանական լրատվակա...
Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանել են Փաշինյանին
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994...
Ով կփոխարնի Փաշինյանին ԵԱՏՄ նիստին
ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա գլխավորած պատվիրակությունը դեկտեմ...