Այդ գումարները մեզնից են գողացել. Պեսկով
ՌԴ սառեցված ակտիվներից Ուկրաինային գումարների փոխանցումը կարող է Ռուսաստանի կողմից դատական հետապնդման պատճառ դառնալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել էր, որ Կիևն ԱՄՆ-ից ստացել է առաջին մեկ միլիարդ դոլարը, որն ապահովվել է ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներով։
«Այդ գումարները մեզնից են գողացել։ Եվ մեր այն ակտիվները, որոնք արգելափակված են, նույնպես բացարձակապես անօրինական են արգելափակվել։ Դա հակասում է բոլոր նորմերին և կանոններին», - ասել է Պեսկովը լրագրողներին:
Նա նաև նշել է, որ «Ռոսնեֆտի» բաժնետոմսերի հետ կապված գործարքների հարցը չի հանրայնացվի, հատկապես այն անբարյացակամ տնտեսական միջավայրի պայմաններում, որն այժմ ձևավորվել է։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Հայաստանը չընդունի, նրան կհուղարկավորեն Ադրբեջանում. ԶԼՄ
Եթե Հայաստանը չընդունի Ստեփանակերտի բնակչուհու դիակը, նրան կհուղարկավորեն Ադրբեջանում: Այս մասին ադրբեջանական լրատվակա...
Թուրք նախարարը ժամկետ է նշել, թե երբ կիրագործվի «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «TV100»-ում Էրդողան Աքթաշի հետ հարցազրույցի ընթաց...
Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանել են Փաշինյանին
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994...
Ով կփոխարնի Փաշինյանին ԵԱՏՄ նիստին
ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա գլխավորած պատվիրակությունը դեկտեմ...