Ուզում եմ շտապ հանդիպել Պուտինի հետ․ Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբեր սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի ավարտը։
«Սա այն բաներից մեկն է, որ ես ուզում եմ արագ անել, և նախագահ Պուտինն ասաց, որ ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել ինձ հետ: Այնպես որ, մենք կսպասենք սրան, մենք պետք է վերջ տանք այս պատերազմին»,- ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմում արդեն միլիոնավոր զինվորականներ են զոհվել և դա երբեք չէր լինի, եթե ես լինեի նախագահ։ Ես կդադարեցնեմ պատերազմն Ուկրաինայում, կդադարեցնեմ քաոսը Մերձավոր Արևելքում: Եվ ես խոստանում եմ, որ թույլ չեմ տա երրորդ համաշխարհային պատերազմը։ Մենք շատ մոտ ենք Երրորդ համաշխարհային պատերազմին»։
Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Թրամփի հետ։ «Չգիտեմ՝ երբ կհանդիպենք։ Չորս տարուց ավելի է, ինչ նրա հետ ընդհանրապես չեմ խոսել: Ես պատրաստ եմ դրան»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Այդ ղեկավարները որքան հնարավոր է շուտ կոչնչացվեն․ Էրդողան
Թուրքիան ակնկալում է, որ Բաշար Ասադի տապալումից հետո օտարերկրյա պետությունները կդադարեցնեն աջակցությունը Սիրիայում քուրդ...
Ապշած էի, երբ տեսա ԱՄՆ իմ թռիչքի տոմսերի գները․ Ավինյան
Այսօր գործակարգավարական նիստի ժամանակ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ԱՄՆ կատարած այցից հետո իմացել է...
Ասադի կինը ամուսնալուծության հայց է ներկայացրել
Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի կինը` Ասմա Ասադը, ամուսնալուծության դիմում է ներկայացրել: Նա ցանկանում է վերադառնալ...
Սա վերաբերում է նաև Հայաստանին․ Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում խոսել է Վրաստանում զարգացող իրավիճակի մասին և այդ համատեքստում հ...