Խոշոր ավտովթար Զոդի կամրջի մոտակայքում. տուժածների մեջ 4-ամյա երեխա կա
Արարատի մարզում` Զոդի կամրջի մոտակայքում, ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով 3 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 10:30-ի սահմաններում։ «Mercedes-Benz»–ը (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1986 թ.) բախվել է գազատար խողովակին և շրջվել:
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորներ Մ. Մ.-ն (ծնված 1950 թ․), Ա. Մ.-ն (ծնված 1997 թ․) և Ա. Մ.-ն (ծնված 2020 թ․) դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն»,– ասված է հաղորդագրությունում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ` Թուրքիայում
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն է տարածել AFAD-ը։ Հաղորդվում է, որ տեղակա...
Ինքնաթիռը խոցվել է ՌԴ ԶՈՒ-ի կողմից և ուղարկվել Ղազախստան. մանրամասներ
Ադրբեջանական ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, խոցվել է ռուսական զենիթահրթիռային համակարգի կողմից և ուղարկվել Ղազա...
Ադրբեջանի հետ սահմանակից իրանական քաղաքում ՌԴ քաղաքացի է սպանվել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում ՌԴ քաղաքացիություն ունեցող բեռնատարի վարորդի դի է հայտնաբերվել: Այս մասին «ՌԻԱ ն...
Ռուսական Ursa Major նավը խորտակվել է Միջերկրական ծովում. կան անհետ կորածներ
Ռուսական Ursa Major («Մեծ արջ») առևտրային նավը խորտակվել է Իսպանիայի և Ալժիրի միջև ընկած հատվածում: Այս մասին հայտնում ե...