Ադրբեջանի հետ սահմանակից իրանական քաղաքում ՌԴ քաղաքացի է սպանվել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում ՌԴ քաղաքացիություն ունեցող բեռնատարի վարորդի դի է հայտնաբերվել: Այս մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են Թեհրանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից։ Ըստ տեղեկություների նրան սպանել են:
«Այս տարվա դեկտեմբերի 16-ին Աստարա քաղաքի մերձակայքում գտնվող այգում հայտնաբերվել է ծնունդով դաղստանցի ՌԴ քաղաքացու դիակ, որը բեռնատարի վարորդ էր»,-պատմել են դիվանագիտական կառույցից։
Նրանք պարզաբանել են, որ իրանական իշխանություններն այժմ հետաքննություն են անցկացնում, որը գտնվում է Ռեշտում ՌԴ գլխավոր հյուպատոսության և Իրանում դեսպանատան վերահսկողության ներքո։
«Ռուսական կողմը կոչ է անում մեր իրանցի գործընկերներին շտապ և մանրակրկիտ հետաքննել, պատժել մեղավորներին և կարգուկանոն հաստատել Աստարայի սահմանային անցակետում»,- հավելել են դիվանագետները։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ` Թուրքիայում
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն է տարածել AFAD-ը։ Հաղորդվում է, որ տեղակա...
Խոշոր ավտովթար Զոդի կամրջի մոտակայքում. տուժածների մեջ 4-ամյա երեխա կա
Արարատի մարզում` Զոդի կամրջի մոտակայքում, ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով 3 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փր...
Ինքնաթիռը խոցվել է ՌԴ ԶՈՒ-ի կողմից և ուղարկվել Ղազախստան. մանրամասներ
Ադրբեջանական ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, խոցվել է ռուսական զենիթահրթիռային համակարգի կողմից և ուղարկվել Ղազա...
Խոշոր ավտովթար Գառնիում. կան զոհեր և վիրավոր
Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստ...