4 կին ունենալու համար օրենք պետք չէ. Քադիրով

ՌԴ–ում մեկնաբանել են երկրի Մուսուլմանների հոգևոր վարչության ուլեմաների (գիտնականների և աստվածաբանների) խորհրդի որոշումը, որը թույլ է տալիս բազմակնությունը իսլամ դավանող տղամարդկանց համար:


«Եթե հաստատվել է, նշանակում է՝ ճիշտ է»,– ասել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը։


Սակայն Ինգուշեթիայի ղեկավար Մահմուդ-Ալի Կալիմատովը կոչ է արել առաջնորդվել Ռուսաստանի Սահմանադրությամբ նախատեսված օրենքներով։ Նրա խոսքով, կան ավանդույթներ, որոնք դարձել են օրենսդրության մաս, և այս մասով յուրաքանչյուրն ինքն է որոշում։ 


Իր հերթին՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը նշել է, որ Ղուրանում սահմանված է բազմակնությունը, սակայն, ըստ նրա, այդ կանոնը ենթադրում է ոչ թե սիրուհիների խումբ, այլ զգույշ վերաբերմունք յուրաքանչյուր սիրելիի նկատմամբ։


«Սա գրված է Ղուրանում. Եվ միայն հնարավորության դեպքում: Պետք է ուշադրություն ցույց տալ, հետևել հերթին։ Ուստի 4 կին ունենալու համար օրենք պետք չէ»,- նշել է Քադիրովը։