Պատասխան քայլերը չեն ուշանա․ Զախարովա
Եվրամիության հակառուսական պատժամիջոցների հերթական՝ 15-րդ փաթեթն անօրինական բնույթ է կրում, Մոսկվան կվերլուծի այդ միջոցները, և պատասխանը չի ուշանա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այդ միջոցները կրում են հակաիրավական, անօրինական բնույթ։ Դրանք ուղղված են ինչպես ռուս, այնպես էլ արտասահմանյան տնտեսական օպերատորների, հասարակական գործիչների դեմ։ Բրյուսելը շարունակում է վնասել մեր երկրին որոշումներով, որոնք, ըստ էության, լրացուցիչ սպառնալիք են գլոբալ էներգետիկ անվտանգության և համաշխարհային տնտեսական կապերի կայունության համար», - ասել Է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կուսումնասիրի պատժամիջոցների 15-րդ փաթեթը։
«Այդ միջոցները կվերլուծվեն մեր երկրի տնտեսական շահերին վնասելու տեսանկյունից։ Եվ Եվրամիության ոչ լեգիտիմ հակառուսական գործողություններին պատասխան քայլերը չեն ուշանա», - ընդգծել Է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ մի քանի հազար հայ զինծառայող Ուկրաինա ուղարկելու լուրերի մասին
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն 170 հազար զինծառայողներից բաղկացած խումբ է ուղարկելու Ուկրաինա...
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի՝ քովիդով վարակվելուն
Կրեմլը հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով քովիդի դրական թեստի պատճառով չի կարողացել ժամանել Սանկտ Պետ...
Նոր մանրամասներ՝ Հովիկ Աղազարյանի հետ կապված գործից
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարույթ հարուցել ն...
Ում է ինֆորմացիա տրամադրել Հովիկ Աղազարյանը
Բավականին երկար դադար պահեցի, բայց կարծում եմ ժամանակն է, որ սրա մասին խոսեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղ...