Մոտ 220 հազար անձ անհուսալի վարկեր ունի․ Կառավարությունը կօգնի նրանց
Հայաստանում կան 218 հազար անձինք, որոնք 1 միլիոն դրամ և դրանից պակաս առնվազն 3 տարի շարունակ անհուսալի վարկային պարտավորություններ ունեն։ Այս մասին քննարկումը տեղի ունեցավ Կառավարության այսօրվա նիստի ընթացքում։
Ընդունվեց որոշում, համաձայն որի Կառավարությունը նրանց համար պետական աջակցության ծրագիր է ներդնելու։
Այս անձինք բանկային համակարգի սև ցուցակներում են, դատական ակտերի հարկադիր կատարման հետ խնդիրներ ունեն։ Աջակցության ծրագրով այս անձինք կարող են ֆորմալ աշխատանքի անցնել ու դրա ընթացքում նրանց աշխատավարձի ոչ թե 50 տոկոսը կբռնագանձվի, այլ 20 տոկոսը։ Մյուս մասը կֆինանսավորի կառավարությունը։
Վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով ձևավորված տույժերի և տուգանքների 80 տոկոսը կզիջվի բանկերի կողմից։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ ստեղծվում է թվային հարթակ, որի միջոցով քաղաքացիները կարող են դիմել և դառնալ շահառու։
Ծրագիրն ուժի մեջ կմտնի 2025 թվականի փետրվարից ու կգործի 2 տարի։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է
Այսօր՝ ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվ...
Ջերմաստիճանը կհասնի -23 աստիճանի. մանրամասներ
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-ի, 17-ի և 19-ի ցերեկը, 15-16-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։...
Հարձակում, սպանություն. Ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 13-ի վճռով բավարարել է դատախազի՝ պատժ...
65․000 դրամ, իսկ տեսակապով՝ 90․000 դրամ․ մանրամասներ՝ տեսակապով ծառայություններից
Հյուպատոսական որոշ ծառայություններ օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիների համար առավել դյուրին ու հասանելի...