Իր հումորի զգացումը տեղն է, բայց ինքը ծույլ է. Աղազարյան
Մեր թիմը, որ կար հեղափոխությունից առաջ, բավականին փոքր էր, քաղցր ու անուշ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՔՊ խմբակցությունից հեռացած, անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր համար անակնկա՞լ էր, որ իր թիմի անդամները մեկ հրահանգով կարող են իրեն այդպիսի որակումներ տալ:
«Օրինակ, նույն Ռուբինյանը երեկ ասաց՝ մեր թիմից շպրտել ենք Աղազարյան Հովիկին: Ես ու իմ տղան Ռուբինյանի հետ կապված անընդհատ բանավիճի մեջ ենք: Իմ տղան շատ բարձր է գնահատում Ռուբինյանին, ես էլ եմ բարձր գնահատում իր գիտելիքները, բայց ինքը աշխարհում իմ ճանաչած հինգ ծույլ մարդկանց մեջ է մտնում, հետևաբար իր օգտակար գործողության գործակիցը, որպես քաղաքական գործիչ, շատ ցածր է:
Խորհուրդ եմ տալիս իր պոտենցիալը օգտագործել ոչ թե քնելու վրա, և առանց լվացվելու Ազգային ժողովի նիստերին գալու վրա, այլ մի քիչ ավելի ձիգ պահի իրեն և օգտակար լինի պետությանը»:
Դիտարկմանը, որ Ռուբինյանին Թուրքիայի հետ բանակցություններում բանագնաց են նշանակել, ինչը լուրջ գործ է, Աղազարյանն ասել է. «Հաշվի են առել իր պոտենցիալը, իր ունակությունները, մարդկային հարաբերություններում շփումները, իր հնարավորությունները, որ ես շատ բարձր եմ գնահատում: Բայց ինքն էլ, ես էլ գիտենք, չէ՞, թե ինչեր են տեղի ունեցել։
Օրինակ, երբ ապրիլյանից հետո գնացել էինք խրամատ փորելու, երբ մենք չգիտեինք ուր են գնում, ինչ կլինի, կռիվ կլինի, թե չի լինի, ավտոմատներով գնացել էինք դիրքեր: Մեզ ասել էին խրամատներ փորենք, և ես որպես գյուղում մեծացած, ավելի լավ էի աշխատում շատերից։ Եվ վարչապետը հաշվի առնելով Ռուբինյանի ծուլության գերագույն աստիճանը, ուղարկեց իմ հետ աշխատելու։ Ինքը տանջամահ էր լինում, տղերքը ասում էին՝ «Հը, ո՞նց ես, Ռուբինյան»: Ասում էր՝ ծառայում եմ պարոն Աղազարյանին: Իր հումորի զգացումը տեղն է, բայց ինքը ծույլ է:
Ծույլությունը սարսափելի բան է: Ավելի լավ է մարդը լինի քիչ տաղանդավոր, բայց աշխատասեր, քան լինի տաղանդավոր ու ծույլ, ինքը այդ տարբերակն է:
Հիմա, որ հերոսական մեկը մեկից առաջ են ընկնում Աղազարյան Հովիկին վարկաբեկելու, հարվածելու, որպեսզի, որպեսզի ցույց տան իրենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ են, Աղազարյան Հովիկին չեն կարող ջարդախել, դա բացառված է»,- հայտարարել է Հովիկ Աղազարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Գալուզինը` Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի մասին
Համընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել, թե ինչպես կարելի է վերականգնել Ադրբեջանի և Նախիջևանի երկաթուղային հաղորդակցությո...
Սկանդալ ՔՊ-ում. ով է գրել Հակոբ Ասլանյանի տեքստը
«Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունս կասեցնելու վերաբերյալ իմ այսօրվա հայտարարությունը հիմնված է եղել սխալ...
Ցավոք, մենք անկարող եղանք կանխել դա. Միրզոյան
Ցավոք, միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել...
Հակառակ դեպքում ՀՀ-ն կզրկվի ձայնի իրավունքից. Զախարովա
ՀԱՊԿ անդամ երկրները, որոնք չեն կատարում կազմակերպության ֆինանսավորման պարտավորությունները, կարող են զրկվել ձայնի իրավուն...