Բլինքենը չհայտարարված այցով ժամանել է Իրաք
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չհայտարարված այցով ժամանել է Իրաք՝ իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում՝ Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ-Սուդանիի հետ տարածաշրջանում իրավիճակը քննարկելու համար:Այս մասին հայտնում է AP-ն՝ վկայակոչելով Պետդեպարտամենտին։
«Բլինքենը կքննարկի տարածաշրջանային անվտանգության հնարավորություններն ու մարտահրավերները, ինչպես նաև Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Սիրիայում բոլոր կողմերին ներգրավելու համար՝ ապահովելու ներառական քաղաքական անցում», - ասել են Պետդեպարտամենտից:
Բացի այդ, այցի ընթացքում Բլինքենը «կընդգծի Միացյալ Նահանգների հավատարմությունը ԱՄՆ-ի և Իրաքի ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև Իրաքի անվտանգությանը, կայունությանը և ինքնիշխանությանը»:
Նմանատիպ հոդվածներ
Գալուզինը` Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի մասին
Համընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել, թե ինչպես կարելի է վերականգնել Ադրբեջանի և Նախիջևանի երկաթուղային հաղորդակցությո...
Ցավոք, մենք անկարող եղանք կանխել դա. Միրզոյան
Ցավոք, միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել...
Հակառակ դեպքում ՀՀ-ն կզրկվի ձայնի իրավունքից. Զախարովա
ՀԱՊԿ անդամ երկրները, որոնք չեն կատարում կազմակերպության ֆինանսավորման պարտավորությունները, կարող են զրկվել ձայնի իրավուն...
Նրանց ներում եմ կանխապես. Փաշինյանը «գնդակահարության պատ» է ստեղծել
Քանի որ իրատեսական չէ բոլոր post-երի ներքո առկա բովանդակային մեղադրանքները տեսնել (ժողովուրդ ջան, ինչքան էլ շատ մեկնաբան...