Փողոցով քայլես, մարդն ասի՝ մրսում եմ, շորերդ տուր հագնեմ. Փաշինյան
Մենք ֆիքսում ենք, որ Հայաստանում կա 218 հազար մարդ, որոնք ունեն 1 մլն դրամից պակաս վարկեր, որոնք առնվազն երեք տարի դասակարգված են որպես անհուսալի վարկ: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախագիծ ենք մշակել և նրանց առաջարկում ենք որ կարող են այս կարգավորման արդյունքում աշխատել և աշխատանքի ընթացքում այս պարտքերը մարելու համար ոչ թե նրանց աշխատավարձի 50 տոկոսը բռնագանձվի, այլ 20 տոկոսը:
Մարդը եթե գնա գրանցված աշխատի, իր աշխատավարձի 50 տոկոսի փոխարեն 20 տոկոսն է վճարում և դրան գումարած, իր ամբողջ եկամտահարկը մենք ուղղում ենք իր հին պարտքը փակելուն առաջիկա 24 ամսվա ընթացքում: Պարտադիր պայման է, որ այդ 24 ամսվա ընթացքում գտնվի ֆորմալ աշխատանքի մեջ»,- ասաց նա:
Նա ընդգծեց, որ ամեն կոպեկի, լումայի հետ վարվելու կուլտուրան շատ կարևոր բան է: «Մենք մեր քիչ ու շատ փողի հետ ո՞նց ենք վարվում, այստեղ է բարեկեցության ու տնտեսական զարգացման հիմքը: Ամեն վարկ վերցնող պետք է իրեն հաշիվ տա, էլ չեմ ասում այդ երկար պատմությունները՝ գյուղվարկ վերցնեմ, գնամ նիվա առնեմ, նիվան գցեմ ձորը, դե կառավարությո՛ւն, արի տես հլը ի՞նչ ես անում: Մենք, որտեղ կա օգնության կարիք, օգնում ենք, բայց պետք է նաև ասենք՝ հարգելիներս, այդպես չէ: Այդ գործելակերպն անընդունելի է, և մենք դրա մասին պետք է ասենք»,- նշեց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ մեր հանրության մեջ մինչև վերջ ընկալված չէ, որ վարկի վերցնելը ռիսկ է և պատասխանատվություն: «Ամեն օր 20-30 նամակ եմ ստանում, որ մարդն ասում է՝ վարկ եմ վերցրել, չեմ կարողանում փակել, սա անընդունելի խոսակցություն է: Ֆինասական գրագիտությունն ունի ֆունդամենտալ խնդիրներ: Այդ խնդիրնեից մեկն էլ այն է, որ չես կարող ասել՝ վարկ եմ վերցրել, չեմ կարողանում փակել, արի այս անգամ դու փակի: Սա նույնն է, ինչ փողոցով քայլես, մարդն ասի՝ մրսում եմ, շորերդ տուր հագնեմ: Մենք գիտենք, չի կարելի դա ասել, նույնն էլ սա է»,- հայտնեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակ դեպքում ՀՀ-ն կզրկվի ձայնի իրավունքից. Զախարովա
ՀԱՊԿ անդամ երկրները, որոնք չեն կատարում կազմակերպության ֆինանսավորման պարտավորությունները, կարող են զրկվել ձայնի իրավուն...
Սկանդալ ՔՊ-ում. ով է գրել Հակոբ Ասլանյանի տեքստը
«Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունս կասեցնելու վերաբերյալ իմ այսօրվա հայտարարությունը հիմնված է եղել սխալ...
Ցավոք, մենք անկարող եղանք կանխել դա. Միրզոյան
Ցավոք, միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել...
Գալուզինը` Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի մասին
Համընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել, թե ինչպես կարելի է վերականգնել Ադրբեջանի և Նախիջևանի երկաթուղային հաղորդակցությո...