Մեդվեդևը Սի Ծինփինին է փոխանցել Պուտինի «անձնական ուղերձը»
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Պեկինում հանդիպել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «անձնական ուղերձը» փոխանցել նրան: Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:
Բանակցություններն ընթանում են Մեդվեդեւի Չինաստան կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակում։ Սպասվում է, որ նրանք կքննարկեն երկրների ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
«Ես անկեղծորեն ուրախ եմ Ձեզ կրկին տեսնելու համար: Երկու տարի առաջ նման հանդիպում եղել է, իսկ այժմ այն տեղի է ունենում նաև մեր իշխող կուսակցությունների միջև փոխգործակցության գծով»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը բանակցությունների ժամանակ:
Բացի անձնական ուղերձից, նա Սիին փոխանցել է ՌԴ նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները։
Դմիտրի Մեդվեդևի նախորդ այցը Չինաստան տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերին։
Նմանատիպ հոդվածներ
Հակառակ դեպքում ՀՀ-ն կզրկվի ձայնի իրավունքից. Զախարովա
ՀԱՊԿ անդամ երկրները, որոնք չեն կատարում կազմակերպության ֆինանսավորման պարտավորությունները, կարող են զրկվել ձայնի իրավուն...
Գալուզինը` Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի մասին
Համընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել, թե ինչպես կարելի է վերականգնել Ադրբեջանի և Նախիջևանի երկաթուղային հաղորդակցությո...
Սկանդալ ՔՊ-ում. ով է գրել Հակոբ Ասլանյանի տեքստը
«Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունս կասեցնելու վերաբերյալ իմ այսօրվա հայտարարությունը հիմնված է եղել սխալ...
Ցավոք, մենք անկարող եղանք կանխել դա. Միրզոյան
Ցավոք, միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել...