Քաղաքականություն

Մարդ չկա Հայաստանում, որ ասի չէ այդպես չի, ես կապացուցեմ․ Փաշինյան

Edita 875 դիտում
Մարդ չկա Հայաստանում, որ ասի չէ այդպես չի, ես կապացուցեմ․ Փաշինյան

Եթե որեւէ ճանապարհ ասֆլտապատում ենք կամ սալարկում ենք, այդ ճանապարհի վրա գտնվող բոլոր տների գները բարձրանում են: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Երբ ասում ենք՝ բյուջեից ծախսվող գումարը ամեն ընտանիքի ընտանեկան բյուջեի մաս է, մարդն իր տանը նստած, իր կյանքում ոչ մի բան տեղի չի ունենում, իր տան գինը, իր կապիտալն աճում է: Ինչքան է աճում, ես չեմ կարող ասել: Ասենք, տունն արժե 500 հազար, բայց ճանապարհի նորոգման արդյունքում դառնում է 510, 520, 530 հազար, բայց որ աճում է, դա ակնհայտ է: Ջրագիծ է կառուցվում՝ գյուղի բոլոր տների գներն աճում է: Մանկապարտեզ է կառուցվում՝ գյուղի բոլոր տների, հողամասերի, ամեն ինչի գներն աճում է: Մարդկանց պետք է ասենք՝ այդ ամենը ոնց է աշխատում, մարդը չգիտի սա»,- ասել է Փաշինյանը:


«Հա, մարդը նայում է՝ ցեխով էի գնում, հիմա ցեխով չեմ գնում, լավ է երևի, բայց մենակ դա չի: Առաջ 500,000-անոց տուն էր, պայմանական թիվ եմ ասում, որ չասեն, որ հիմա գյուղերի տների գներն էլ սարքեցին միլիոններ, հիմա առանց որևէ լրացուցիչ ներդրում անելու, 550,000 դրամանոց տանն եք ապրում: Այս գումարը, որ բյուջեով հետ է գնում, ուղիղ մտնում է այդ մարդու գրպանը»,-մանրամասնել է նա:


Փաշինյանի խոսքով՝ պետական բյուջեն ընտանեկան բյուջե է։


«Մարդ չկա Հայաստանում, որ ասի՝ չէ այդպես չի: Ես կապացուցեմ, որ իր ընտանեկան բյուջեի մաս է: Կապ ունի, թե կոշիկդ ինչքան է մաշվում այն ճանապարհով և այն ճանապարհով, և դու ինչքան հաճախակությամբ ես ստիպված առնել կամ չառնել կոշիկ, մեքենայի անվադող, ինչքան հաճախ ես ստիպված փոսերով ճանապարհ օգտագործելու պարագայում մեքենադ նորոգել: Ընդ որում կապ չունի՝ արհեստավորի մոտ ես նորոգում, թե սեփական ուժերով ես նորոգում, որովհետև այնուամենայնիվ ինչ-որ մի մաս պետք է ձեռք բերես, և այնուամենայնիվ քո արած աշխատանքն էլ գին ունի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250