ՌԴ-ում առաջարկել են Սանտա Կլաուսին ճանաչել օտարերկրյա գործակալ

Ռուսաստանի Դաշնությունում Սանտա Կլաուսին ցանկանում են ճանաչել որպես օտարերկրյա գործակալ։ Այս մասին գրում է МК-ն։


Նշվում է, որ հասարակական գործիչ Վիտալի Բորոդինն այս նախաձեռնությամբ արդեն կապ է հաստատել Գլխավոր դատախազության հետ։


Նա կարծում է, որ ամերիկյան ամանորյա հրաշագործը վտանգավոր է, քանի որ Սանտա Կլաուս ապրանքանիշը հայտնի և տարածված է այն երկրներում, որոնք անբարյացակամ են Ռուսաստանի նկատմամբ։ 

 

 Միաժամանակ արտասահմանյան շատ ընկերություններ օգտագործում են Սանտայի կերպարը։ Բորոդինի խոսքով՝ ապրանքանիշի արժեքը գնահատվում է 1,6 տրիլիոն դոլար, և մեծ է հավանականությունը, որ արտասահմանյան ընկերությունները կարող են ներգրավվել Ռուսաստանում Սանտայի կերպարի ֆինանսավորման գործում։ 


Ըստ Բորոդինի`  Սանտայի կերպարի ֆինանսավորումը կարող է նպատակ հետապնդել ոչնչացնել ռուսական ավանդական արժեքները։