Լինել զուսպ և զգուշավոր. ուղերձ՝ Սիրիայի հայերին

Սիրիայում հայկական համայնքի ազգային առաջնորդարանը հրապարակել է ուղերձ, որը ներկայացնում ենք ստորև.


 «Սիրիայում տեղի ունեցող այս փոփոխությունների փուլում մեր ժողովրդի զավակներին հորդորում ենք զուսպ եւ զգուշավոր լինել, բնակարաններից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում:


«Հայ համայնքը միշտ եղած է ու պիտի մնայ Սուրիական Հայրենիքի բարօրութեան եւ բարգաւաճման սատարող, երկրի տարածքային ամբողջականութեան եւ սուրիական ընկերութեան տարբեր բաղադրիչներու խաղաղ գոյակցութեան ջատագով։


Այս երկրին մէջ դարարմատ ու կառուցողական ներկայութիւն ունեցող սուրիահայութիւնը համատեղ աշխատանքով պիտի շարունակէ աջակցիլ Սուրիոյ վերականգնումի բազմաբնոյթ աշխատանքներուն։


Խաղաղութիւն կը մաղթենք Սուրիական Հայրենիքին, իսկ Հալէպէն առժամաբար մեկնողներուն՝ ապահով ուղիներով բարի վերադարձ, որպէսզի միասին, ձեռք-ձեռքի նպաստենք երկրի բարգաւաճման»,-ասվում է հաղորդագրությունում։