Կրակել են փողոցը մաքրող աշխատակիցների ուղղությամաբ. ArmLur
Դեկտեմբերի 8-ին 61-ամյա արցախցի Ս. Ա․-ն հայտնել է, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի Ա. Արմենակյան փողոցի մոտակայքում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ ինչ-որ մեկը բղավել է իր վրա, հանել լինգը, որպեսզի հարվածի իր հետ աշխատող մեկ այլ անձի, որից հետո ատրճանակից կրակոց է արձակել դեպի օդ: Այս մասին հայտնում է ArmLur-ը:
Լրատվականին հայտնի է դարձել, որ իրավապահները արցախցի քաղաքացու ահազանգին ընթացք են տվել ու պարզվել է, որ 24-ամյա Գ. Մ․-ն Արմենակյան փողոցում կրակոցներ է արձակել: Բանն այ է, որ 61-ամյա Ս․Ա․-ն որպես հավաքարար աշխատում է Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկում և մի քանի այլ անձանց հետ նշված փողոցում մաքրություն է կատարել, որի ժամանակ Գ․Մ․-ն փողոցում աղբ է թափել։ Նրան նկատողություն են արել, ինչից սկսվել է իրարանցում եւ որից առաջացել է վիճաբանություն, և 24-ամյա Գ. Մ․-ն կրակել է մեկնարկային ատրճանակից:
Auroranews-ը դեպքի առթիվ փորձում է մանրամասներ ճշտել:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հզոր սողանք` Վրաստանը Թուրքիային կապող մայրուղու վրա
Արտվին քաղաքի Արխավի շրջանում՝ Վրաստանը Թուրքիային կապող մայրուղու վրա, սողանք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են թու...
Խոշոր վթար՝ Գյումրի-Հայկավան ճանապարհին. կա զոհ և տուժածներ
Դեկտեմբերի 9-ին, ժամը 11:31-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
Գյումրիում պատշգամբ է փլուզվել. կա տուժած
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:17-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստաց...
Ինքնաթիռ է անհետացել. ՌԴ
Ան-2 ինքնաթիռ է անհետացել Կամչատկայում Ուստ-Կամչատսկի շրջանի Կլյուչի գյուղի մոտ։ Այս մասին VKontakte սոցիալական ցանցի իր...