Գյումրիում պատշգամբ է փլուզվել. կա տուժած
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:17-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի պատշգամբը փլուզվել է. կա տուժած: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակարանի վերանորոգման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել պատշգամբի հատակի փլուզում. քաղաքացի Ֆ. Հ.-ն (ծնված 1988 թ.) մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը և ապամոնտաժել պատշգամբը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Կրակել են փողոցը մաքրող աշխատակիցների ուղղությամաբ. ArmLur
Դեկտեմբերի 8-ին 61-ամյա արցախցի Ս. Ա․-ն հայտնել է, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի Ա. Արմենակյան փողոցի մոտակայքում մաքրմա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հզոր սողանք` Վրաստանը Թուրքիային կապող մայրուղու վրա
Արտվին քաղաքի Արխավի շրջանում՝ Վրաստանը Թուրքիային կապող մայրուղու վրա, սողանք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են թու...
Խոշոր վթար՝ Գյումրի-Հայկավան ճանապարհին. կա զոհ և տուժածներ
Դեկտեմբերի 9-ին, ժամը 11:31-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Կասպից ծովում երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հանրապետական սեյս...