Թույլատրվել է. այսօր գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ հրավառություն է լինելու
Այսօր՝ դեկտեմբերի 8-ի երեկոյան, Հանրապետության հրապարակում՝ տոնածառի լույսերի վառման արարողության ընթացքում, կիրականացվի հրավառություն։
Այս մասին Auroranews-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«Հրավառությունը իրականացնող ընկերությունն ունի ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության կողմից տրված հրագործական արտադրատեսակների ներմուծման և կիրառման լիցենզիաներ, ինչպես նաև նույն վարչության կողմից տրվել է համապատասխան թույլտվություն այսօր՝ Հանրապետության հրապարակում հրավառություն իրականացնելու համար։
Բացի այդ նշված միջոցառման ընթացքում ՆԳՆ ոստիկանության ծառայողները կպահպանեն հասարակական կարգն ու անվտանգությունը, իսկ ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկները կիրականացնեն հերթապահություն՝ ապահովելով հրդեհային անվտանգությունը»,- մանրամասնեց Սարգսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ իրավիճակ է ճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնայի...
Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռ...
Առաջարկվում է նպաստից զրկել այն նպաստառուներին, որոնց երեխաները դպրոց չեն հաճախի
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է ներկայացրել նախագիծ, ո...
18+ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կենդանու նկատմամբ դաժանության նոր՝ աղմկահարույց դեպք
Համացանցում, ինչպես նաև Ֆեյսբուքի կենդանասերների տարբեր խմբերում հերթական ահասարսուռ տեսանյութն է տարածվում: Ինչ որ մեկը...