Առաջարկվում է նպաստից զրկել այն նպաստառուներին, որոնց երեխաները դպրոց չեն հաճախի
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է նպաստից զրկել նպաստառու այն ընտանիքներին, որոնք հրաժարվում են իրենց երեխաներին դպրոց տանել։ Առաջարկը հավանության է արժանացել:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը՝ նշելով, որ սա միջազգային պրակտիկայում կիրառվող մեթոդ է:
«Օրինակ, երբ դու նպաստառու ընտանք ես, և պետությունը քեզ գումար է տալիս, որպեսզի դու քո ընտանիքի անդամների հիմնական իրավունքները ապահովես, իսկ կրթությունը հիմնարար իրավունք է, այսինքն՝ պետությունը այդ գումարը տրամադրում է նաև, որպեսզի ընտանիքն ապահովի երեխային դպրոց ճանապարհելու կարիքները՝ լուծելով երեխայի սոցիալական խնդիրները:
Բայց, երբ ընտանիքը շարունակում է դա չապահովել, երեխան դպրոց չի հաճախում և չի ներգրավվում կրթության մեջ, պետությունը կասեցնում է նպաստը: Հենց երեխան կսկսի մի քանի ամիս շարունակաբար հաճախել դպրոց, ապա պետությունը կվերականգնի ընտանիքի նպաստը»,- նշեց Պողոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ իրավիճակ է ճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնայի...
Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռ...
18+ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կենդանու նկատմամբ դաժանության նոր՝ աղմկահարույց դեպք
Համացանցում, ինչպես նաև Ֆեյսբուքի կենդանասերների տարբեր խմբերում հերթական ահասարսուռ տեսանյութն է տարածվում: Ինչ որ մեկը...
Թույլատրվել է. այսօր գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ հրավառություն է լինելու
Այսօր՝ դեկտեմբերի 8-ի երեկոյան, Հանրապետության հրապարակում՝ տոնածառի լույսերի վառման արարողության ընթացքում, կիրականացվի...