18+ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կենդանու նկատմամբ դաժանության նոր՝ աղմկահարույց դեպք
Համացանցում, ինչպես նաև Ֆեյսբուքի կենդանասերների տարբեր խմբերում հերթական ահասարսուռ տեսանյութն է տարածվում:
Ինչ որ մեկը մեքենան վարում է ճանապարհով վազող շների հետևից, որից հետո գցում անիվների տակ: Թե որ ճանապարհն է պարզ չէ: Կենդանասերները գտել են թե՛ մեքենան, թե՛ մեքենայի վարորդին:

Ըստ Tik Tok հարթակի, վերջինս Սամո Ավետիսյան անունով օգտատերն է, որի էջում էլ հենց հրապարակվել է տեսանյութը: 
Արդեն ՖԲ հարթակի համաձայն, նա Հայաստանի Արարատ քաղաքից է:

Հիշեցնենք, որ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է:
ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին կետի` կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերով 2024 թ. հունվարի 1-ից մինչ նոյեմբերի վերջ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է 57 հաղորդում, 2023 թ. նույն ժամանակահատվածում՝ 46:
Չնայած այս օրենքի, կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք դրսևորած անձինք այդպես էլ պատիժ չեն կրում ամբողջ խստությամբ: Կամ գործը վարույթ չի ընդունվում, կամ տարիներով այն քննվում է տարբեր դատարաններում: Վճարում են տուգանքը ու շարունակում հանգիստ խղճով ապրել, ապացուցելով ևս մեկ անգամ, որ ամենադաժան կենդանին մարդն է:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ իրավիճակ է ճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր՝ օկուպացված Բերձորում այսօր տեղի ունեցած երկրաշարժից
Համացանցում կադրեր են հրապարակվել օկուպացված Բերձորում այսօր տեղի ունեցած երկրաշարժից: Այսօր ավելի վաղ հայտնել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զգույշ ու զգոն եղեք. վճարում են կեղծ 20 000 դրամ
Նորից ահազանգ է հնչել շրջանառության մեջ առկա կեղծ դրամների հետ կապված: Այս անգամ վճարել են կեղծ 20 հազար դրամ: ՖԲ օ...
Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռ...