ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հայտնեց, թե Աղազարյանի հեռախոսի մեջ ինչ է եղել

Պետք է հիասթափեցնեմ ձեզ, Հովիկ Աղազարայանի հեռախոսը չի հայտնվել իմ սեղանին և չէր էլ կարող հայտնվել: Այս մասին ԱԺ-ի հարցուպատասախնի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Հովիկ Աղազարյանի հեռախոսը քրեական գործի շրջանակներում առգրավվել է անկախ մարմնի կողմից և անկախ մարմինն օրենքով սահմանված կարգով, համապատասխան բոլոր կարգերը և թույտվությունն ունենալով ու բոլորովին ուրիշ գործով քննչական հանձնակատար է տվել մեկ այլ մարմնի, որն այնքան էլ անկախ չի: Այդ մարմինը հանձնարարականը կատարելու ընթացքում բախվել է կամ հանդիպել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում հակահետախուզական սպառնալիքներ»,- ասաց Փաշինյանը


Մանրամասները` տեսանյութում:


Ավելի վաղ Հովիկ Աղազարյանը հայտնել էր. «Հեռախոսս 10 օրից ավելի եղել է քննիչի մոտ։ Պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ»

Քաղաքականություն