ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարավային Կորեայում ռազմական դրություն Է հայտարարվել
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին, հաղորդում է Yonhap գործակալությունը։
«Ես հայտարարում եմ ռազմական դրություն՝ արմատախիլ անելու հյուսիսկորեամետ ուժերին և պաշտպանելու ազատ սահմանադրական կարգը», - ասել է նա։ Ըստ Yonhap-ի՝ ավելի վաղ կառավարության հետ արտակարգ հանդիպման ժամանակ Յուն Սեոկ Յոլը հայտարարել էր իմփիչմենթի փորձերի մասին:
Իր ելույթում նախագահը ռազմական դրության սահմանումն անվանել է «անխուսափելի միջոց՝ ապահովելու մարդկանց ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև երկրի կայունությունը հակապետական ուժերի գործողություններից»։ Նա նշել է, որ ռազմական դրությունը կարող է որոշակի անհարմարություններ պատճառել քաղաքացիներին, սակայն իշխանությունները կենտրոնանալու են նման անհարմարությունները նվազագույնի հասցնելու վրա։
«Արտաքին քաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն չկա, Կորեայի Հանրապետությունը կատարում է իր պարտականություններն ու ներդրումը միջազգային հանրության առաջ»,- հավելել է Յուն Սեոկ Յոլը։
Միևնույն ժամանակ Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ տեղի է ունեցել բոլոր զինված ուժերի գլխավոր հրամանատարների խորհրդակցությունը և տրվել հանձնարարականներ՝ ուժեղացնելու զինված ուժերի արտակարգ իրավիճակների պատրաստությունն ու պատրաստվածությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեռախոսիս նյութերը հայտնվել են Փաշինյանի մոտ. Աղազարյան
«Հեռախոսս 10 օրից ավելի եղել է քննիչի մոտ։ Պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ»,-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աղազարյանին տեղափոխեք մեր խմբակցությունից մեկ այլ տեղ». Սիմոնյան
Ազգային ժողովում քիչ առաջ Հովիկ Աղազարյանը ելույթ ունեցավ և հայտարարեց, որ դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից: Նրա ելույթի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհը մեզ ընկալում է, որպես ազգ-նահատակ. Փաշինյան
«Պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է, ՀՀ-ում չկա նույնիսկ մեկ մարդ, որի անձնական կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղազարյանն ինֆորմացիոն արտահոսք է կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպումից․ մանրամասներ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է պատմել Հովիկ Աղազարյանի՝ ՔՊ-ից հեռացնելու պատճառների մասին։ Նա նշել է, թե Աղազար...