10 հազար հայ հայտնվել է զինյալների հսկողության ներքո գտնվող հատվածում. Սինանյան
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է կապ պահել Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ վերջին ռազմական լարվածության հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ տեղեկություններ ստանալու և հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար, այս մասին փոխանցում է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ ռազմական վերջին լարման հետևանքով լուրջ իրավիճակ է ստեղծվել Հալեպում, որտեղ մոտ 10 հազար հայ հայտնվել է զինյալների հսկողության ներքո գտնվող հատվածում:
Ըստ Սինանյանի՝ հալեպահայերը նախընտրում են մնալ տներում քանի որ չեն կարող դուրս գալ քաղաքից, ուստի տարհանման հնարավորությունն առայժմ բացակայում է:
Քեսաբում և Դամասկոսում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել շարունակվող ռազմագործողությունների հետևանքով: Ինչպես հայտնեց Սինանյանը, Սիրիայի կառավարական զորքերին չի հաջողվել կասեցնել զինյալների առաջխաղացումը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նշել է,որ համեմատաբար հանգիստ իրավիճակը է Լաթաքիայում: Այն քաղաքներում, որտեղ իրավիճակը համեմատաբար հանգիստ է,տեղի հայերն անհանգստացած են ռազմագործողությունների թատերաբեմում հայտնված բնակավայրերում գտնվող իրենց հարազատների համար:
Նմանատիպ հոդվածներ
Երեխաներին վիրահատում են առանց անզգայացման․ իրավիճակը Գազայում
Պաղեստինցի երեխաներին վիրահատում են առանց անզգայացման։ Պատճառը դեղորայքի բացակայությունն է։ Այժմ հաշվով անդամահատված վեր...
Իրավիճակը՝ Հալեպի հայ համայնքում
Վատ վիճակ է՝ ջուր չունենք, ալյուր չկա, հաց չկա, փուռերը գոց են։ «Հրապարակի» հետ զրույցում ասաց Հալեպի հայ առաքելական Սու...
Ռուս զինվորականների զոհերի թիվն` Ուկրաինայում
«Մեդիազոնան» և BBC-ի ռուսական ծառայությունը կամավորների թիմի հետ միասին մինչև նոյեմբերի 29-ը պարզել են 80 973 ռուս զինվո...
Սիրիայի նախագահին խորհուրդ են տվել լքել երկիրը
Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, Եգիպտոսի և Հորդանանի պաշտոնյաները խորհուրդ են տվել լքել երկիրը ակտիվ ռազմական գործողությու...