Սիրիայի նախագահին խորհուրդ են տվել լքել երկիրը
Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, Եգիպտոսի և Հորդանանի պաշտոնյաները խորհուրդ են տվել լքել երկիրը ակտիվ ռազմական գործողությունների ֆոնին, սակայն դեկտեմբերի 6–ին նա դեռ երկրում էր։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»
«Ասադը Սիրիայում էր ուրբաթ օրը։ Անցյալ շաբաթ նրա երեխաներն ու կինը մեկնեցին... Եգիպտոսի և Հորդանանի պաշտոնյաները Ասադին կոչ են արել լքել երկիրը և ձևավորել ժամանակավոր խորհուրդ, որը կներառի ընդդիմությունը»,-ասվում է հրապարակման մեջ։
Հոդվածում, հղում անելով անվտանգության ոլորտում սիրիական աղբյուրներին և արաբ պաշտոնյաներին, նշվում, որ Ասադն իբր կոչ է արել Թուրքիային միջամտել ապստամբների հետ կապված իրավիճակին, ինչպես նաև զենք և հետախուզական օգնություն է խնդրել այլ երկրներից, այդ թվում` ԱՄԷ-ից, Եգիպտոսից, Հորդանանից և Իրաքից, սակայն առայժմ մերժում է ստանում։
Նշեն նաև, որ Թեհրանը Կիևից պահանջել է անհապաղ դադարեցնել Սիրիայում ահաբեկիչներին աջակցելը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 30-ին ահաբեկիչները վերահսկողության տակ են վերցրել մեծությամբ երկրորդ սիրիական քաղաքը՝ Հալեպը և նրա շրջակայքը` ներառյալ միջազգային օդանավակայանը և Քուվեյրիս ռազմական ավիաբազան: Սա 2011թ. սիրիական հակամարտության սկզբից ի վեր գրոհայինների՝ Հալեպի ամբողջական գրավման առաջին դեպքն է: Մինչև 2016-ի վերջը զինված ընդդիմությունը վերահսկում էր քաղաքի միայն արևելյան մասը, բայց սիրիական բանակը, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ, այնտեղից դուրս մղեց հակակառավարական զորքերին:
Հալեպի գրավումից հետո ահաբեկչական խմբավորումները փորձեցին առաջ շարժվել Համա քաղաքի ուղղությամբ՝ գրավելով Մաարեթ Նուուման բնակավայրը։ Սակայն դեկտեմբերի 1-ին սիրիական բանակը հայտարարեց Համայում գրոհայինների առաջխաղացումը կանխելու և հակահարձակման անցնելու մասին, որի ընթացքում ազատագրվեցին մի քանի բնակավայրեր:
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստ եղեք․ Թուրքամետ խմբավորման առաջնորդի հայտարարությունը
Թուրքամետ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան զինյալներին հրամայել է պատրաստվել Սիրիայի մայրաքաղաք...
Դա անթույլատրելի է ահաբեկիչների համար․ Լավրով
Դոհայում կայացած հանդիպման արդյունքներով ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները երկխոսության կոչ են անում Սիրիայում։ Այս...
Սիրիան կորցրել է վերահսկողությունը քաղաքներից մեկի նկատմամբ
Սիրիայի կառավարությունը կորցրել է վերահսկողությունը Դարաա քաղաքի նկատմամբ, որը մեծ նշանակություն ունի իսլամիստ գրոհայինն...
Սիրիայում լարվածությունը պահպանվում է․ նոր մանրաասներ
Սիրիայում ապստամբ զինյալները գրավել են Դեյր էլ Զորը, այս մասին հայտնում է Reuters պարբերականը։ Սիրիայի կառավարական բանակ...