Ռուս զինվորականների զոհերի թիվն` Ուկրաինայում

«Մեդիազոնան» և BBC-ի ռուսական ծառայությունը կամավորների թիմի հետ միասին մինչև նոյեմբերի 29-ը պարզել են 80 973 ռուս զինվորականների անունները, որոնք զոհվել են ռուս-ուկրաինական պատերազմում 2022 թվականի փետրվարին ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր։


Զոհերի կեսից ավելին (ընդհանուր կորուստների 52%-ը) կապված չեն եղել Ռուսաստանի բանակի հետ Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժման պահին: Լրագրողներն ու կամավորները այս կատեգորիային են դասել նրանց, ովքեր պատերազմի սկսվելուց հետո պայմանագիր են կնքել ՌԴ Պաշտպանության նախարարության հետ։ Թարմացված ամփոփագրում նրանք արձանագրել են, որ կամավոր զինծառայողների շրջանում «կորուստների սրընթաց աճը» շարունակվում է։


«Նրանց մասնաբաժինը ընդհանուր զանգվածում շարունակում է աճել և այժմ կազմում է ռուսական կողմի հաստատված կորուստների ընդհանուր թվի 22% -ը»,-ասվում է BBC-ի ռուսական ծառայության ամփոփագրում: Շատ կամավորներ զոհվում են ռազմաճակատ ուղարկվելուց հետո 2-4 շաբաթվա ընթացքում։


Համեմատության համար պարբերականը տվյալներ է ներկայացնում 2023 թվականի նոյեմբերի դրությամբ ռուս զինվորականների այս կատեգորիայի մեջ հաստատված կորուստների վերաբերյալ։ Այն ժամանակ կամավորները կազմում էին ընդհանուր կորուստների միայն 14%-ը։


«Ներխուժման սկսվելուց հետո քաղաքացիական կյանքից ռազմաճակատ եկած և ռազմաճակատում զոհված մարդկանց իրական թիվը շատ ավելի մեծ է, քանի որ մենք չենք կարողացել հստակ պարզել, թե ինչպես են ռազմաճակատում հայտնվել մեր կողմից հաստատված զոհվածների 28%-ը»,-գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

   

Իր հերթին, գաղութներից պատերազմի զորակոչված դատապարտյալների մասնաբաժինը նվազել է: 2023 թվականի նոյեմբերին դրանք կազմում էին բոլոր կորուստների 26%-ը, իսկ այժմ՝ 18%։ Ընդ որում, բանտարկյալներից կազմված ստորաբաժանումները նախկինի պես գտնվում են առաջնագծում եւ «իրենց վրա են վերցնում մարտական ծանրաբեռնվածության մի մասը», ասվում է ամփոփագրում: