Իրավիճակը՝ Հալեպի հայ համայնքում
Վատ վիճակ է՝ ջուր չունենք, ալյուր չկա, հաց չկա, փուռերը գոց են։ «Հրապարակի» հետ զրույցում ասաց Հալեպի հայ առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցու լուսարար Հովսեփ Ղազարյանը։
Նա նշեց, որ քաղաքը գրաված զինյալները հայերի հետ որևէ խնդիր չեն ունեցել, որևէ բախում կամ անախորժություն չի եղել։ «Ոչ մի նեղություն չեն պատճառում»,-ասաց հալեպահայը։
Քաղաքի ներսում մարդիկ կարող են տեղաշարժվել, սակայն զգուշությունը ամեն դեպքում պահպանում են, որովհետև ռազմական բախումները թեև հեռվում են, բայց ամեն դեպքում զգուշաբար են դեռևս տեղաշարժվում և ըստ անհրաժեշտության։
«Ձայներ լսում ենք, բայց հեռվից ենք լսում»,-ասաց Սբ․ Աստվածածնի լուսարարը և հավելեց․«Միայն աղոթեք մեզ համար»։
Այս պահին Հալեպը գտնվում է պրոթուրքական «Հայաթ Թահրիր Ալ Շամի» վերահսկողության ներքո, որը փաստացի «Ջհաբաթ ԱՆ Նուսրան» է։ Հայաթ Թահրիրի առաջնորդ Աբու Մոհամմադ Ալ Ջոլանին, ըստ տարածված տեղեկությունների, երեկ սպանվել է Իդլիբում՝ ռուսական ուժերի կողմից հասցված ավիահարվածի արդյունքում։
Նմանատիպ հոդվածներ
Երեխաներին վիրահատում են առանց անզգայացման․ իրավիճակը Գազայում
Պաղեստինցի երեխաներին վիրահատում են առանց անզգայացման։ Պատճառը դեղորայքի բացակայությունն է։ Այժմ հաշվով անդամահատված վեր...
Ռուս զինվորականների զոհերի թիվն` Ուկրաինայում
«Մեդիազոնան» և BBC-ի ռուսական ծառայությունը կամավորների թիմի հետ միասին մինչև նոյեմբերի 29-ը պարզել են 80 973 ռուս զինվո...
10 հազար հայ հայտնվել է զինյալների հսկողության ներքո գտնվող հատվածում. Սինանյան
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է կապ պահել Սիրիայի հայ համայն...
Իսկանդերը բոլոր երեք ATACMS մոդիֆիկացիաների անալոգն է․ Պուտին
Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ «Իսկանդեր» հրթիռային համակարգը բոլոր երեք...